HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցները հնչել են` ի պատասխան գողության փորձի. քննչական կոմիտե

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Սոթքի ոսկու հանքի տարածքում հնչած կրակոցների դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, երկու անձի առաջադրվել է մեղադրանք: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 23:10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակել են հանքի անվտանգության աշխատակցի վրա, կա վիրավոր:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցին նախորդել է հանքանյութի գողության փորձը։

Նախնական քննության տվյալներով՝ երկու անձ, նախնական համաձայնությամբ, հանքանյութ հափշտակելու նպատակով 2016 թ. դեկտեմբերի 1-ին գնացել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածք և մոտեցել թիվ 40 հանքախորշին: Հասկանալով, որ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից նկատվել են, իրենց հանցավոր մտադրության իրագործման համար առաջացած խոչընդոտը վերացնելու համար, նրանցից մեկը՝ ժամը 23:00-ի սահմաններում, «ԱԿՄ» տեսակ ինքնաձիգով կրակոցներ է արձակել, որի հետևանքով հանքի անվտանգության աշխատակիցը ձախ ոտնաթաթի հատվածում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն: Այսպիսով, նրանք իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունավում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter