HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կանայք և տղամարդիկ Հայաստանում. նրանց որ մասն է տնտեսապես ակտիվ

2015 թվականի արդյունքներով Հայաստանում 15-75 տարեկան անձանց շրջանում ավելի քան 1.3 մլն մարդ դասվում է տնտեսապես ակտիվ բնակչության շարքին, իսկ ավելի քան 790 հազար մարդ համարվում է տնտեսապես ոչ ակտիվ։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) հետազոտություն է անցկացրել Հայաստանում բնակվող 15-75 տարեկան անձանց շրջանում (2.1 մլն մարդ)` կազմելու աշխատանքային շուկայի 2015թ. վիճակագրական պատկերը։

Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության կազմում են չաշխատող ուսանողները, տնային տնտեսություն վարողները, կենսաթոշակառուները և աշխատանք չունեցող այլ անձինք՝ ներառյալ զնիծառայողները։

Իսկ տնտեսապես ակտիվ են համարվում զբաղվածները՝ վարձու աշխատողները, գործատուները, ինքնազբաղվածները և այլն, ինչպես նաև գործազուրկները։

Կանանց մոտ 44%-ն է  զբաղվածների շարքում

Ըստ ադյունքների՝ նշված  2.1 մլն մարդկանց կազմում կանանց թիվը ավելի քան 1.16 մլն է։ Նրանցից 54.3%-ը տնտեսապես ակտիվ են, որից մեծ մասը զբաղվածներն  են, իսկ 45.7%-ը՝ ոչ ակտիվ։ Նրանց մեծ մասն էլ տնային տնտեսուհիներ են։

Տղամարդկանց մոտ  60%-ն է  զբաղվածների շարքում

Տղամարդկանց թիվը 2.1 միլիոնից ավելի քան 940.2 հազ. է։ Նրանցից 72.6 %-ը համարվում են տնտեսապես ակտիվ, իսկ  27.4%-ը՝ ոչ ակտիվ։

ԱՎԾ-ն եզրահանգել է, որ 2015 թվականին 15-75 տարեկան կանանց 46%-ը (տնտեսապես ոչ ակտիվ խումբը) չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ:

Ինչպես նաև՝

  • 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 45%-ը և արական սեռի երիտասարդների 24%-ը չեն սովորում և չեն աշխատում:

  • Տնտեսական ակտիվության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում: 15-75 տարեկան արական սեռի բնակչության 73%-ը և իգական սեռի բնակչության 54%-ը զբաղված է կամ փնտրում է աշխատանք:

  • Թե´ կանայք, թե´ տղամարդիկ հիմնականում վարձով աշխատողներ են: Գործատուների և ինքնազբաղվածների մեծամասնությունը տղամարդիկ են, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի անգամ գերազանցում են տղամարդկանց։

  • Ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց:

  • Տղամարդիկ ավելի հաճախ են ներգրավված նաև բարձր և միջին որակավորում պահանջող աշխատանքներում, քան կանայք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter