ՎԶԵԲ-ը 8 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ՀՀ դրամով:
ՎԶԵԲ-ը տեղեկացնում է, որ այդ միջոցները կաջակցեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը, հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), ինչպես նաև կանանցկողմից ղեկավարվող բիզնեսներին:
5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը հետագա վարկերի տեսքով կտրամադրվի կենսունակ և զարգացող ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապեստեղական արժույթով, մնում է սահմանափակ: Բացի այդ, ծրագիրը կաջակցի Հայաստանում կանանց ձեռներեցությանը՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին բիզնեսներին տրամադրելով հետագա վարկեր 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
ՎԶԵԲ-ի՝ Կանայք բիզնեսում ծրագիրը ստեղծվել է ամրապնդելու կանանց դերը տնտեսության մեջ, և մինչ օրս հաջողությամբ իրականացվել է աշխարհի 25 երկրներում, որտեղ Բանկը ներդնումներ է իրականացնում: Այն ապահովում է ֆինանսավորման հասանելիությունը՝ տեղական բանկերին վարկային գծերի միջոցով, ինչպես նաև կին ձեռներեցներին և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին բիզնես խորհրդատվություն, ուսուցում և աջակցություն տրամադրելու միջոցով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել