HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա Ծռեր»-ի անդամները բժշկական օգնության վերաբերյալ գանգատներ չեն ներկայացրել. ՄԻՊ աշխատակազմ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում` բժիշկ-մասնագետը երեկ այցելել են Հայաստանի արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց՝ Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ:

Այցի ընթացքում կատարվել են նշված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման ուսումնասիրություններ:

ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter