HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել են Վեդիի ծննդատան վերանորոգման աշխատանքները

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների, Վեդիի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթևոսյանի և ծննդատան անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցավ ժապավեն կտրելու հանդիսավոր միջոցառում, որով նշանավորվեց Վեդիի ծննդատան 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների ավարտը:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված վերանորոգման աշխատանքների շրջանակում ներկվել են պատերը, փոխվել են պատուհանները և դռները, էլեկտրականության և ջեռուցման համակարգերը, կառուցվել է կաթսայատուն, ինչպես նաև տրամադրվել է գեներատոր` արտակարգ պատահարների դեպքում անխափան հոսանք մատակարարելու նպատակով: 

Վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 230.000 ԱՄՆ դոլար:  Ծրագրի նախնական պլանավորման, պայմանագրերի կնքման ինչպես նաև որակի հսկողության բոլոր աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից:  Աշխատանքները կատարվել են տեղական ՍԵՍԿՕ ընկերության կողմից և տևել են տաս ամիս: 

Հիվանդանոցը սպասարկում է Արարատի մարզի 13,000 կանանց` տարեկան ընդունելով 800 ծնունդ:  Այժմ, երբ վերանորոգման աշխատանքներն ավարտված են, ծննդատունը կկարողանա ավելի լավ ծառայություններ մատուցել Հայաստանի հարավային շրջանների բնակչությանը: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: 

Մեկնաբանություններ (1)

ed
Thank You!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter