HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՄԻԵԴ վերջին վճիռները ՀՀ վերաբերյալ» թեմայով օնլայն կոնֆերանս է անցկացվել

ՀՀ փաստաբանների պալատում դեկտեմբերի 15-ին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում անց է կացվել «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ» թեմայով օնլայն կոնֆերանս: Ստրասբուրգից վիդեո-կոնֆերանսը վարել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արևիկ Ստեփանյանը և Վիկտորիա Չերնիչուկը:

Կոնֆերանսի առաջին մասում ներկայացվել է ՄԻԵԴ-ում Հայաստանին առնչվող գործերի վիճակագրությունն ու ընթացքը: Քննարկվել են դատական պրակտիկայի հետագա զարգացման հարցում Հայաստանի դեմ կայացված վճիռների նշանակությունը: Փաստաբանների պալատի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով մտքեր են փոխանակվել բարոյական վնասի հատուցմանն առնչվող ՄԻԵԴ պրակտիկայի հաճախ հանդիպող օրինակների, ինչպես նաև՝ արդարացի փոխհատուցման վերաբերյալ: Փաստաբաններին հետաքրքրել է ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկին առնչվող առանձնահատկությունները՝ որոշակիության սկզբունքի խախտման պարագայում:

Վիդեոկոնֆերանսի երկրորդ մասում հիմնականում անդրադարձ է եղել արդար դատաքննությանն առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ ազգային դատարանների կողմից առավել հաճախ հանդիպող խախտումներին և այդ ուղղությամբ ՄԻԵԴ պրակտիկայի զարգացումներին: Կոնֆերանսի մասնակիցները հարցեր են ուղղել նաև վկայի բացակայությունը հարգելի դիտարկելու, դատավճիռը միայն բացակայող վկայի ցուցմունքներով հիմնավորելու և հավասարակշռող փաստերի համաչափությունը դիտարկելու ՄԻԵԴ մոտեցումների մասին: Քննարկվել են նաև վկայի հարցաքննության և առերես հարցաքննության ընթացքում առաջացող խախտումներին առնչվող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter