HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց համատեղ արդյունավետ համագործակցության առնչությամբ: Քննարկվեցին ՀԲ աջակցությամբ  հանրապետության  մարզերում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ  առաջիկա ծրագրերի իրագործմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց դրանց նշանակությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նկատելով, որ այդ ծրագրերը հիմնականում ուղղված են մարզերում արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:

Անդրադարձ եղավ մասնավորապես ոռոգման համակարգում իրականացվող  ծրագրին: Նշվեց, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիր»-ը,  որի վավերացումից հետո անմիջապես ձեռնամուխ կլինեն  դրա իրագործմանը, նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են: Քննարկվեցին նաեւ խմելու ջրի համակարգի բարեփոխումներին ուղղված «Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձան Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման նախագծին, ինչպես նաեւ քննարկեցին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրին» առնչվող հարցեր: Փոխվարչապետը նաեւ գոհունակություն հայտնեց մարզերում իրականացվող  «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի  ընթացքից, ինչի արդյունքներն արդեն նկատելի են մարզերի բնակչության համար: 

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային կարգով համատեղ քննարկել ծրագրերի հետ կապված որոշ մանրամասներ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter