HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ քաղաքացու հաղորդման՝ ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել իր նկատմամբ. պարզվում են հանգամանքները

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզի բնակիչ Ազնիվ Ս.-ն հաղորդմամբ հայտնել է ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին:

Մասնավորապես քաղաքացի Ազնիվ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներն այցելել են իր բնակարան և հայտնել, որ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով որոշում է կայացվել իրեն բերման ենթարկելու մասին, ապա առաջարկել են իրենց ուղեկցությամբ ներկայանալ դատարան: Երբ հրաժարվել է դատարան ներկայանալուց, ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունների սահմանները, բռնություն են կիրառել իր նկատմամբ:

ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter