ԿԸՀ-ն նշանակել է 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նշանակել է 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին' 6 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն:
Պահպանելով տարբեր սեռերի հավասարության չափանիշը' թվով 18 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը միաձայն նշանակվել են ամբողջությամբ, իսկ 20 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերն ընտրվել են նախապատվության քվեակարգով: Ս.թ. դեկտեմբերի 17-ին' ժամը 14.00-ին, կգումարվեն տարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը, որոնց ընթացքում կընտրվեն հանձնաժողովների նախագահներ, հանձնաժողովների նախագահների տեղակալներ և հանձնաժողովների քարտուղարներ:
Արտահերթ նիստում քննարկվել են նաև մի շարք հասարակական կազմակերպությունների դիտորդների կողմից ներկայացված դիմումներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել