HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաճառվող պետական շարժական գույքի համար կգործի կենտրոնացված պահառության վայր

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարճությունը տեղեկացնում է, որ վաճառվող պետական շարժական գույքի համար, առաջին անգամ՝ այս տարվանից, գործում է կենտրոնացված պահառության վայր, ինչը հնարավորություն է տալիս ցանկացողներին մեկ վայրում տեսնել, զննել գույքն ու մասնակցել աճուրդներին. հատկապես սրանով է պայմանավորված հանրային հետաքրքրությունը: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այցելում պահառության վայր, հետաքրքրվում վաճառվող մեքենաներով: Վարչության և Աճուրդի կենտրոնի թեժ գծով ևս բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում'նույն թեմայով:

Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում Պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա, որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից 358-ն արդեն աճուրդային գործընթացում է, առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաև մնացած մեքենաների համար: Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել է 98 մեքենա՝ հիմնականում խորհրդային արտադրության, 1986-2008 թթ., որոնց ընդհանուր մեկնարկային գինն աճուրդների օրը կազմել է 24 283 241 ՀՀ դրամ: Մրցակցային պայմանների շնորհիվ վաճառքի ընթացքում գումարը հասել է 26 955 563 ՀՀ դրամի: Մեքենաներից 26-ը վաճառվել է մրցակցությամբ, ինչի արդյունքում գնահատված գինն ավելացել է 11տոկոսով:

Անցկացված աճուրդներում ամենացածր գնով վաճառված մեքենան արժեր 15000 դրամ (խորհրդային արտադրության, 1986թ.) , ինչը պայմանավորված է փոխադրամիջոցի' շահագործման ոչ պիտանի վիճակով, մեծ մաշվածությամբ: Ամենաբարձր գնահատված մեքենան ( արտասահմանյան) 1520 000 ՀՀ դրամ արժեր և վաճառվել է նույն գնով:

Աճուրդների ժամանակ հիմնականում մրցակցություն է առաջանում համեմատաբար լավ վիճակում գտնվող մեքենաների համար:

Աճուրդները շարունակվում են. հիշեցնենք՝ դրանց վերաբերյալ հայտարարությունները տեղակայվում են Արդարադատության նախարարության azdarar.am և Պետական գույքի կառավարման վարչության spm.am (հղումը' http://spm.am/am/ajurd) կայքերում:

Պահառության վայրի հասցեն է'Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով՝ Մերձավան համայնք տանող ճանապարհին):

Մեկնաբանություններ (10)

Վահե
Ցանկանում եմ մեքենա գնել
Ավետիք Շառյան
Ինչպես կարօղենկ մասնակցել
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՒԶՈՒՄԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՃՈՒՐԴԻՆ
Սևակ
Ուզում եմ մասնակցել աճուրդին
Սեվակ
Ցանկանում եմ մեքենա գնել
Մռսրոպ
Ոիզումեմ գնել մեքենա
Արտակ
Ցանկանում եմ աճուրդով մեքենա գնեմ
Սերգո
ուզոգմ եմ մեքենա գնեմ
Հայկ
Ուզումեմ մեքենա գնեմ
Գարուշ Բարսեղյան
Ուզում ձեռք բերեմ աճուրդով մեքենա ինձ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter