HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործը կքննվի արագացված դատական կարգով

Ամալյա Մարգարյան

Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվողների գործը կքննվի արագացված կարգով։ Դատավարության այսպիսի ընթացակարգով անցակցնելու վերաբերյալ առարկություններ չունի նաև դատախազը։

Դատարանի դահլիճում մեղադրյալների պաշտպանները ներկայացրին  իրենց վստահորդների վերաբերյալ դրական բնութագրեր։ Ամբաստանյալ Հայկ Հովհաննիսյանի պաշտպան Աննա Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալը նախկինում դատվածություն չի ունեցել, ունի դրական բնութագրեր, որը գործի քննության ընթացքում արդեն իսկ ներկայացվել է դատարանին։
Փաստաբանն այսօրվա նիստի ընթացքում նեկայացրեց, որ ամբաստանյալը ՀՊՃՀ-ի չորրորդ կուրսի ուսանող է և միջնորդեց, որ իր պաշտպանյալը ազատ արձակվի, որ կարողանա հաճախել դասերի։

Արման Մխիթարյանի պաշտպան Ա․ Հոբոսյանն իր պաշտպանյալի վերաբերյալ ներկայացրեց տասներեք հարևանների կողմից տրված բնութագրերը, ըստ որի Արման Մխիթարյանը պատրաստակամ է եղել ցանկացած հարցում օգնելու հարևաններին և վայելել է նրանց հարգանքը։

Գործով մյուս պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալ Նարեկ Սարգսյանն ունի դրական բնութագրեր, որը տրված է աշխատանքային վայրից։ Պաշտպանը հավելեց նաև, որ Նարեկ Սարգսյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։

Մյուս ամբաստանյալ Ալբերտ Ավագյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործում առկա են դրական բնութագրեր և Ավագյանը նախկինում դատվածություն չունի։ Հանրային պաշտպանն ավելացրեց, որ ինչպես նախորդ դատական նիստին է հայտնել, իր պաշտպանը  բնակվում է անչափահաս քրոջ և տատիկի հետ, աշխատում է կահույքի գործարանում և վայելում գործընկերների սերն ու հարգանքը։

Դատախազը նշեց, որ մեղադրական ելույթը պատրաստելու համար իրեն որոշակի ժամանակ է պետք։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին,  ամբաստանյալները հանդես կգան իրենց վերջին խոսքերով, իսկ տուժողի պաշտպանները կներկայացնեն իրենց պաշտպանական ճառերը:

Հիշեցնենք, որ այս գործով տուժող են ճանաչվել ոստիկանության 46 աշխատակիցներ։ Ըստ մեղադրական եզրակացության ՝ ամբաստանյալները մեղադրվում են 2016թ.-ի հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների ժամանակ իրենց ծառայողական պարտավորություններն իրականացնող 46 ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter