HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է ավտոբուսների առաջին խմբաքանակի` 66 ավտոբուսի ներկրումը Երևան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի  հետ:

Շնորհավորելով Տարոն Մարգարյանին` դեսպան Թիան Չանչունը քաղաքապետին է փոխանցել Պեկինի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները նոր պաշտոնավարման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար`Տարոն Մարգարյանը կարեւորել է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակն ու տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերը:

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջեւ առաջին անգամ ստորագրված համագործակցության վերաբերյալ հուշագրով նախատեսված բոլոր կետերն ու ծրագրերը կյանքի կոչվեն: Երևանն այսօր բաց է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար եւ առաջիկայում ակնկալում ենք հարաբերությունների զարգացում ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնիկական համագործակցության շրջանակում»,- նշել է Տարոն Մարգարյանը` ընդգծելով երկկողմ դիվանագիտական առաքելությունների դերն այս հարցում:

Շնորհակալություն հայտնելով նաեւ չինական կառավարության կողմից տրամադրված 249 քաղաքային ավտոբուսների համար` Տարոն Մարգարյանը նշել է, որ երթուղային նոր ցանցի ներդրման պայմաններում դրանք լավագույն նվերն են Երեւանին եւ քաղաքի բնակիչներին: Նշվել է նաեւ, որ քաղաքապետարանի պատվիրակությունը օրերս է վերադարձել Չինաստանից, եւ առաջիկայում սպասվում է ավտոբուսների առաջին խմբաքանակի ` թվով 66 ավտոբուսի ներկրումը Երեւան: Երկրորդ խմբաքանակը` թվով 183 ավտոբուս, այստեղ կլինի արդեն հունվարին:

Դեսպան Թիան Չանչունը, գնահատելով մայրաքաղաքում կատարվող  դրական փոփոխությունները, համոզմունք է հայտնել, որ նոր քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում Երեւանը կդառնա ավելի գեղեցիկ ու հարմարավետ ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար եւ պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել երկկողմ համագործակցության զարգացմանը:

«Մեր կառավորությունը շարունակելու է իր աջակցությունը չինական բիզնեսի ներդրման ուղղությամբ: Մի շարք ընկերություններ արդեն իսկ ցանկություն են հայտնել ծանոթանալու տեղական շուկային, ինչն անկասկած կբարձրացնի այլ ներդրողների հետքրքրության ցուցանիշը»,- նշել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման եւ փորձագետների խորհրդատվության կազմակերպաման աշխատանքների վերաբերյալ:

Տարոն Մարգարյանը, ողջունելով դեսպան Թիան Չանչունի կողմից առաջարկվող դիվանագիտական ներկայացուցիչների բարեկամության պուրակ հիմնելու գաղափարը, պատրաստակամություն է  հայտնել աջակցել բոլոր հարցերում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter