Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Ճանապարհաշինական ընկերությունների կողմից կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում բացվել են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը:
Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել