HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոստային բաժանմունքներ` Առինջում և Բյուրեղավանում

Այսօր տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզի Առինջ գյուղի և Բյուրեղավան քաղաքի փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը: Կոտայքի մարզում այս տարի արդեն վերաբացվել է Ծաղկաձոր քաղաքի փոստային բաժանմունքը, առջևում սպասվում են վերաբացումներ նաև Հրազդանում և Չարենցավանում:

Վերաբացման արարողություններին ներկա էին Առինջի գյուղապետ Գագիկ Սարգսյանը, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը և տեղի բնակիչներ:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը «շենքը վերանորոգում և նորացնում է Հայփոստը, սակայն   ոգին ներդնում են աշխատակիցներն ու այնտեղ հաճախող բնակիչները»:

«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի խոսքով, բացի «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագրից, Հայփոստը խորացնում է հարաբերությունները նաև Ռուսաստանի փոստի հետ` հաշվի առնելով առաքանիների ծավալն այս երկրի և Հայաստանի միջև:  

Այս բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Առինջի և Բյուրեղավանի բնակիչներին:

Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և  ֆաքսիմիլային կապ:  

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 50-ի` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»  Բ.Վ.

«Հայփոստ» ՓԲԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter