HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացական կողմում մնացած ծանրաքարշ մեքենաները շարունակել են ճանապարհը

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Վրաստանի համապատասխան կառույցների կողմից Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին իրականացրած ձնամաքրման մեծածավալ աշխատանքների արդյունքում սահմանը հատած, ինչպես նաև Հայաստանից դեպի ՌԴ ուղևորվող ծանրաքարշ մեքենաները հնարավորություն են ստացել շարունակելու ճանապարհը։  

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի դեկտեմբերի 18-ին Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվի նաև ռուս-վրացական սահմանին կուտակված ծանրաքարշ մեքենաների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter