
Google-ը կտեղափոխի ձեզ տոնական Նյու Յորք
Եթե դուք դեռևս չունեք տոնական տրամադրություն, այցելեք Window Wonderland կայք. ռեսուրսը ձեզ վարկյանների ընթացքում կտեղափոխի Նյու Յորքի ամենասիրուն զարդարված ամանորյա տաղավարներ:
Տաղավարների զարդարման ավանդույթը Նյու Յորքում գոյություն ունի արդեն մոտ կես դար: Ամեն տարի դիզայներները փորձում են առաջ անցնել մրցակիցներից և նույնիսկ իրենք իրենցից: Այս գործերը կարելի է համարել արվեստի գլուխգործոցներ, այլ ոչ թե հաճախորդների ուշադրությունը գրավելու համար արվող կոմերցիոն քայլ:
Ինչպես գրում է РБК-ն, Ամանորին ընդառաջ տաղավարները զարդարվում են հատուկ խանդավառությամբ և երևակայությամբ. տաղավարների պատուհաններից այն կողմ հրաշքի խտացումը գերազանցում է Լապլանդիային: Google ընկերության ծրագրավորողները որոշեցին ցույց տալ այս տրամադրությունը Art, Copy & Code նախաձեռնության շրջանակներում:
Ռեսուրսը հնարավորություն է տալիս այցելել, օրինակ, 34-րդ փողոց՝ Macy’s հանրախանութի դիմաց կամ 5-րդ պողոտայում գտնվող Tiffany & Co խանութի դիմաց, ինչպես մի ժամանակ «Նախաճաշ Տիֆանի մոտ» ֆիլմի դերասանուհի Ադրի Հեբերնը (Audrey Hepburn): Ռեսուրսը թույլ է տալիս խոշորացնել պատկերը և տալիս մանրակրկիթ դիտել բոլոր դետալները, իսկ ձայնը միցնելու դեպքում դուք կարող եք լսել տաղավարի ստեղծման և հեղինակի գաղափարի պատմությունը:
Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են 18 խանութներ և հարյուրից ավելի տոնական նկարներ:
Մեկնաբանել