HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» այսօրվա համարում

  •  Թե ինչպես է «գործիքը» սկսում գործիք փնտրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայիս վիճակը, քաղաքական դաշտում որոշակի ինքնուրույնություն հանդես բերելու նկատելի համառությունը նրան դրել են այն մեծ ու համեղ պատառի կարգավիճակում, որին փորձում են տիրանալ բոլոր առանցքային խաղացողներն ու բեւեռները: (Հեղինակ` Արմեն Առաքելյան) 

  • Պատգամավորը վաճառում է ունեցվածքը 

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը վաճառում է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում գտնվող իր ունեցվածքը: Արդեն տեւական ժամանակ է` չի գործում Նալբանդյան գյուղի հարակից տարածքում գտնվող գազալցակայանը: Ըստ լուրերի` վաճառքի են հանվել նաեւ պատգամավորի թանկարժեք ավտոմեքենաները: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան) 

  • Հայրենադարձ ամերիկահային Հայաստանում զրկել են սեփականության իրավունքից 

Ամերիկահայ Օշին Փիրումյանին հայաստանյան դատական համակարգը զրկել է Նորքի հեռուստաաշտարակից ներքեւ ձգվող 2500 քմ հողատարածքի նկատմամբ օրենքով գրանցված սեփականության իրավունքից:  (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան) 

  • Կոալիցիոն մրցություն, կամ երբ գնդակը ԲՀԿ-ի դաշտում է

«Պետք չէ սպորտը խառնել քաղաքականությանը՚ արտահայտությունը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Տասնամյակներ շարունակ աշխարհը ականատես է լինում, թե ինչպես են քաղաքական հակասություններ ունեցող երկրները բառիս բուն իմաստով բախվում նաեւ մարզական մրցությունների ժամանակ, որոնց տրվում է քաղաքական աստառ, եւ որոնք հաճախ զուգակցվում են սկանդալով: (Հեղինակ` Վահե Սարուխանյան) 

  • «Սպիտակ լիճը» 40 տարով անհատույց`  Վարուժան Ներսիսյանի ազգականին

Նոյեմբերի 28-ի առավոտյան` ժամը 10-ին, Իջեւանի արդեն նախկին  քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն իր աշխատասենյակում ավագանու նիստ է անցկացրել: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան) 

  • Քեթիի համայնքապետի ակտիվությունը վարակիչ չի դառնում ավագանու համար 

«Ավագանին, ցավոք, ակտիվ չէ,- ասում է Շիրակի մարզի Քեթի գյուղի համայնքապետ Թորգոմ Սահակյանը,- ես չգիտեմ, թե դա ինչից է, գուցե նրանից, որ ես եմ շատ ակտիվ, բազմաթիվ հարցեր իմ նախաձեռնությամբ են քննարկվում»: (Հեղինակ` Երանուհի Սողոյան) 

  • Ուղղակի աղոթում եմ աստծուն, որ ինձ այլեւս չբաժանեն իմ բալիկից

Շողիկը շտապում է գրկել Արենին` բացատրելով, որ երեխայի մեջ անընդհատ վախ կա` բաժանման վախը, որ այս 2 շաբաթների ընթացքում դեռ չի լքել փոքրիկ Արենին: (Հեղինակ` Երանուհի Սողոյան) 

  • Հեղափոխությու՞ն, թե՞ վերածնունդ 

Քսան տարվա դադարից հետո Հայաստան է վերադարձել գեղագիր Ռուբեն Մալայանը: Երկար տարիների բացակայությունից հետո Ռուբենի համար Հայաստան վերադառնալը գիտակցական եւ խիստ կարեւոր հարց է եղել: Այնտեղ, որտեղ զրուցում էինք Ռուբենի հետ, սեղանին դրված էր Գեղագրության դասագրքի նմուշը: Ռուբենը վերադարձել է Հայաստան` փոփոխություններ անելու կամային որոշմամբ: (Հեղինակ` Անուշ Քոչարյան) 

  • Հացթուխ  Մանուշը Լոնդոնից ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն դեռ որոշում չի կայացրել 

Մանուշ Եղիշյանը 21 տարի է` Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի 88 ընտանիքների համար լավաշ է թխում: Սկզբում հաց թխել սովորել է երեխաներին գոնե ցամաք հացով ապահովելու համար, սակայն քիչ-քիչ սիրել է իր աշխատանքը: Նրա խոսքերով, եթե նույնիսկ շատ հարստանա, հաց թխելը չի թողնի, քանի որ ունի լայն շրջապատ, ընկերություն, հարգանք ու պատիվ: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան) 

  • Եթե Ախուրյանը քաղաքի կարգավիճակ ունենար...

«Ինչո՞ւ 1997 թ.-ից Ախուրյանին քաղաքի կարգավիճակ տալու հարցն այդպես էլ քննարկումներից գործի չվերածվեց» մեր հարցին համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հստակ պատասխան չունի: (Հեղինակ` Երանուհի Սողոյան) 

  • Շնողի համայնքապետը գնել է համայնքի ամբուլատորիայի հարկաբաժինը

Նոյեմբերի 7-ին ծնունդով շնողցի Կարինե Հանիսյանը «Հետքին» տեղեկացրել է «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի շենքի 2-րդ հարկը, մշակույթի տան առանձին տարածքներ համայքապետ Հայկազ Քոչինյանի կողմից սեփականաշնորհելու եւ Շնողի գործող մանկապարտեզի մասնաշենքը վաճառելու մասին: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան) 

  • Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է 

Մարիամի խոսքերով, բացի ամուսնու եղբայրենրից, մյուսները ծեծին մասնակցել են: «Չնայած սկեսրայրս միայն մեկ անգամ է ինձ խփել, ու սկեսուրիս հետ թեւս կոտրեցին: Իսկ Դավիթի եղբայրը, երբ նրա սենյակում էին ինձ արյունլվա անում, ասում էր` սրան ուրիշ տեղ տարեք, իմ սենյակից հանեք»,- պատմում է Մարիամը եւ ցույց տալիս ամուսու եւ սկեսուրի կողմից պատառաքաղի հարվածների պատճառով ուսին մնացած սպիները, ձեռքին ու մեջքին առկա տաք արդուկի հետքը: (Հեղինակ`  Արարատ Դավթյան) 

  • Ծխախոտի մեծ բիզնեսը մեծ խնդիրների մեջ է ընկել, մաս 2-րդ

Պատմություններ կողոպտիչների, մաքսանենգների ու ցանցահենների մասին

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter