HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյունի եղանակով Վանաձորում գործող խանութներից մեկի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու դեպքի առթիվ

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը՝ ապակիները, մուտքի դռները և խանութում գտնվող իրերի մի մասը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter