HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիցենզիա չունեցող հրագործական ապրանքներն ինչպե՞ս են հայտնվում առևտրի կետերում

Հրագործական ապրանքների արտադրության և առևտրի վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, որի բովանդակությունը ներկայացնում եմ ստորև. 

«Հարգելի պարոն վարչապետ, 

«Լիցենզավորման մասին»   ՀՀ օրենքով հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթական գործունեության տեսակ, սահմանված  է եղել մինչև 2015թ. դեկտեմբերի 5-ը: «Լիցենզավորման մասին»   ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին  ՀՀ  2015թ. նոյեմբերի 13-ի ՀՕ-121-Ն օրենքով, որն ուժի  մեջ է մտել 05.12.2015թ., հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանվել է աղյուսակից, սակայն  ամենուրեք վաճառվում են այդ պայթուցիկները, որոնք հատկապես  նախաամանորյա այս ընթացքում  չափազանց վտանգավոր են դառնում  ու  բնակիչների բողոքի տեղիք տալիս: 

Խնդրում եմ պարզաբանել, թե  եթե վերոնշյալ  ապրանքները   05.12.2015թ.-ից   հանվել   են լիցենզավորման ենթակա ապրանքների աղյուսակից, ինչպե՞ս է, որ առևտրի կետերում շարունակվում է դրանց վաճառքը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ  դրանց վաճառքը թույլատրվում է   առանց լիցենզավորման»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter