HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարապի լճի սահադաշտը վաղը կբացվի

Վաղը տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: Բացման մեկնարկը կտրվի ժամը 16–ին`  մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով:

Սահադաշտը, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր` ժամը 11:00–ից 16:30–ը:

16:30–ից 18:00–ը սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23:00–ը:

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում` 1000 դրամ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter