
Սոնա Տռուզյան. «Երեխաները բռնի մահվան զոհ են դարձել»
Այսօր՝ 15։30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակելի շենքի շքամուտքերից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է 1971 թ. ծնված կնոջ դի, իսկ տանը եղել են անչափահաս երկու երեխաների դիեր։
Դեպքի վայր են ժամանել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ:
«Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, և հայտնաբերել են վնասվածքներ երեխաների պարանոցների շրջանում։ Այս պահին կարող ենք փաստել, որ երեխաները բռնի մահվան զոհ են դարձել»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ մանրամասնելով դեպքի վերջին տվյալները։
Այս պահին ևս դեպքի վայրում քննչական խումբը բժիշկների և փորձագետների հետ միասին շարունակում է աշխատանքը։ Ձեռնարկվում են համալիր քննչական գործողություններ, քննություն է տարվում` պարզելու դեպքի մանրամասները։
Մեկնաբանել