HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիպուկահարային պատերազմն իսկապես ուժեղացե՞լ է, թե՞ այն ավելի շատ է լուսաբանվում

Հայկ Ղազարյան

Նոյեմբերի 25-ին Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած «Ղարաբաղյան գործընթաց. մեծ ընդմիջման նախօրեի՞ն» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հետևյալ հարցադրումն արեց. «Դիպուկահարային պատերազմը չդադարեց:  Կան տարբեր դիրքորոշումներ այն առումով, որ իրոք այն ուժեղացավ, թե՞ պարզապես  այն ավելի շատ էին լուսաբանում քարոզչական և ուղղակի լրագրողական նպատակներից ելնելով: Այսինքն` կամ իրականությունը փոխվեց,  կամ  էլ իրականության լուսաբանումը: Ինչպես հասկանում եք, դրանք տարբեր բաներ են»:

Դիպուկահարային պատերզմը իրո՞ք ուժեղացավ, թե՞ այն ավելի շատ սկսեցին լուսաբանել: Առաջին գծում ծառայող սպաներից մեկը, ում անունը չենք նշում, կարծում է, որ իսկապես այն ուժեղացավ. «Այն, ինչ հիմա կատարում են ադրբեջանցիները, կոչվում է դիպուկահարային ահաբեկչություն: Անընդհատ աճող դիպուկահարային կրակոցները, որի պատճառով զինծառայողներ են զոհվում, բարոյալքում են  զինվորներին ու խուճապ առաջացնում: Բայց այս թեորիան իրականում գործում է իրենց իսկ դեմ. որպես կանոն, նրանք ավելի շատ զոհեր են ունենում: Բայց նախորդ տարիներին էլ էին աշխատում  (ճիշտ է, ոչ նման ծավալով), բայց լուսաբանումը նման կարգի չէր: Այսօր ամեն մի միջադեպի մասին հայտնի է դառնում, ինչը մեծ ռեզոնանս է առաջացնում: Եվ դա նրանց տակտիկան է, որպեսզի վախեցնեն: Լուրջ բան չկա: Ոչինչ, որ մի քսան ասկյար ցինկի մեջ տուն ուղղարկեն, կհանդարտվեն: Եվ մեր պատասխանը, իրոք, ավելի կոշտ է դարձել: Հիմա նրանց մոտ խուճապ է»:

Ղարաբաղում ծառայող  մեկ այլ սպայի կարծիքով, դիպուկահարային պատերազմը միշտ էր կար. «Ուղղակի երբ նոր զորակոչ ենք ունենում, նրանք ակտիվացում են իրենց դիպուկահարներին: Երկրորդն էլ, եթե չեմ սխալվում, նրանք իրենց դիպուկահարային դպրոցի առաջին շրջանավարտներին ուղարկել են դիրքեր: Դիպուկահարային պատերազմը միշտ էլ կար, չեմ կարծում, որ այն ուժեղացել է: Ուղղակի երբեմն կորուստները  զգալի են լինում»:                                                                                                       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter