HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է «Զարգացման հայկական բանկ»-ի և «Արարատբանկ»-ի միացման պայմանագիրը

«Զարգացման հայկական բանկ» և «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունները որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ընկերությունների միացման պայմանագիրը:

Ընկերությունները պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար: Միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի «Արարատբանկ» ԲԲԸ-ն, որը կհանդիսանա  «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter