HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աններդաշնակ իրավական ակտերը ծնում են անհավանական որոշումներ

«Բժշկասոցիալական փորձագետների հայկական կենտրոն» ՀԿ նախագահ, փորձագետ, Բ.Գ. Թ.  Լերմենտ Ենգիբարյան

Ինչպես հայտնի է, ՀՀ ԲՍՓ գործակալությունը և  իր տարածքային մարմինները փորձաքննում և վերափորձաքննում են ՀՀ-ում հաշվառված բոլոր քաղաքացիներին և ոչ միայն` անկախ նրանց աշխատանքի բնույթից և մասնագիտությունից: ՀՀ-ում մի քանի գերատեսչությունների աշխատակիցներ առողջության խաթարման պատճառով  ազատվում են աշխատանքից` ներգերատեսչական բժշկական հանձնաժողովների որոշմամբ` «պիտանի չէ զինվորական ծառայության՝ հիվանդությունը, խեղումը, վնասվածքը ստացել է /ձեռք է բերել/ զինվորական ծառայության ժամանակ կամ զինվորական պարտականությունները կատարելիս» հիմնավորմամբ:

Այդ գերատեսչությունների անունները չնշելով` ասեմ, որ խոսքը չի վերաբերվում պարտադիր զինվորական ծառայություն անցածներին, այլ աշխատակիցներին, որոնց համար զինվորական ծառայությունը մասնագիտական աշխատանք է համարվում: Այդ գերատեսչություններում գործող բժշկական հանձնաժողովների  կանոնակարգերը և չափորոշիչները, այդ թվում` ՀՀ ԲՍՓ գործակալության տարածքային մարմինների (ԲՍՓՀ-ների), հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

Ինչպես է լինում, որ տարբեր գերատեսչական բժշկական հանձնաժողովների որոշմամբ՝ անձի աշխատանքային գործունեության հետագա շարունակելու անհնարինության հիմքով` ազատում են ծառայությունից՝ աշխատանքից, սակայն ԲՍՓՀ-ները, արդեն նախկին ծառայողների մի մասին հաշմանդամություն չեն սահմանում, թեկուզ մեկ կամ երկու տարով, մինչև նոր մասնագիտություն ձեռք բերելը կամ վերամասնագիտանալը, աշխատանքային կենսագործունեության սահմանափակման բացակայության հիմքով:

Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 1-ին աստիճանի սահմանափակման ձևակերպումը, ըստ ՀՀ կառավարության 13.06.2003 թվականի N-780-Ն որոշման 5-րդ գլխի 11.կետի, «սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն», որի առկայության դեպքում, ըստ նույն որոշման 28 կետի, սահմանվում է հաշմանդամության 3-րդ խումբ:

Ստացվում է,որ նույն կառավարության տարբեր գերատեսչություններ նույն առարկայի վերաբերյալ որդեգրել են տարբեր մոտեցումներ` չնայած մեծ իմաստով կատարում են  նույն աշխատանքը՝ տարբեր օղակներում իրենց լիազորությունների սահմաններում: Կարծում եմ պատճառները բազմաբնույթ են: Փորձենք քննարկել բոլոր հնարավոր տարբերակները.

  1. ՀՀ կառավարությունը, տարբեր ժամանակահատվածներում, հաստատելով գերատեսչություններին առընթեր բժշկական հանձնաժողովների գործունեության կանոնակարգերը և չափորոշիչները, հետագա համալրումներ շտկումներ և լրացումներ կատարելով, փորձ չի արվում սկզբունքային նույն հարթություն բերել, դարձնել համաժամանակյա, որի հետևանքով  առաջանում է խզում, նույնիսկ հակասություն նույն առարկային վերաբերվող տարբեր որոշումներում ՀՀ կառավարության  համապատասխան օղակի հայեցողական կեցվացքի պատճառով: Որի հետևանքով՝

  2. Տարբեր գերատեսչական բժշկական հանձնաժողովներ գործում են մասամբ իքնավար, տարբեր ելակետերից ելնելով` ցուցում, գերատեսչական կամ պետական շահ անվան տակ: Կարծում եմ՝ տարբեր գերատեսչությունների համաժամանակյա և օրինական դաշտում աշխատելը, ինչպես օրգանիզմում տարբեր օրգանների աշխատանքը, մեկ նպատակի է ուղղված, կարող է պաշտպանել թե պետական շահը և թե քաղաքացու իրավունքները:

  3. Նման աններդաշնակ գործունեության պատճառով առաջանում է մի իրավիճակ, երբ հիվանդության և վնասվածքի պատճառով զորացրված նախկին զինծառայողների թվաքանակը զգալի ավելին է,  քան հաշմանդամ ճանաչվածներինը, որը հնարավորություն  է տալիս բժշկա - սոցիալական փորձաքննական հանձնաժողովներին «ընտրություն» կատարելու հաշմանդամություն սահմանելիս:

Հավաքական իմաստով, ծնվում են անհավանական որոշումներ, որոնց «մեղավորները» վերը նշված բոլոր օղակներն են, որից վարպետորեն օգտվում են  բժշկասոցիալական փորձաքննական  հանձնաժողովները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter