HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Է՛լ հայվան, է՛լ պատգամավորական գլխաքանակ, է՛լ անլվա ականջներ` խորհրդարանում

Երեկ հայրենի խորհրդարանի նիստերի դահլիճը մի պահ իսկական քաոսի վերածվեց:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, Արծվիկ Մինասյանի հետ զրուցելիս, չլսեց Սամվել Նիկոյանի՝ հարցի իրավունք ընձեռելու հնարավորությունը, և փոխխոսնակը հայտարարեց, որ Մարտիրոսյանը հրաժարվում է ձայնի իրավունքից, ինչին ընդդիմացավ Մարտիրոսյանը, և լսվեց Նիկոյանի հորդորը. «Ականջներդ լվա այդ դեպքում»:

Երկխոսությունից հետո նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ, և Մարտիրոսյանը հակադարձեց, թե՝ կշարունակի միայն լռությունից հետո:

Այնուհետև տեղի տվեցին Առաքել Մովսիսյանի (Շմայս) նյարդերը: Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Մովսիսյանը, դիմելով Մարտիրոսյանին, ասել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Մարտիրոսյանն էլ թե՝ «Հայվանն ինքդ ես»: Դրանից հետո վիրավորված Շմայսը լքել է դահլիճը:

Անահիտ Բախշյանն էլ նկատեց, որ դահլիճում ներկաները քիչ են, և ասաց. «67 հոգի է դահլիճում նստած, բայց գրանցվել են 82 հոգի»:

Այդ ընթացքում դահլիճից լսվեցին տարբեր կարծիքներ, ինչին Անահիտ Բախշյանն արձագանքեց այսպես.

«Մի՛ բարկացեք, ձեր գլուխները հաշվել եմ՝ 67 հոգի եք, իմն էլ հետն եմ հաշվել, մի՛ նեղացեք»:

Իսկ ԱԺ ապագա փոխխոսնակ Էդ. Շարմազանովն արեց իր դարակազմիկ եզրակացությունը. իբր այս ամենը միտումնավոր է արված, որպեսզի Սամվել Նիկոյանը ԱԺ նախագահ չընտրվի:

Իսկ ո՞վ էր Նիկոյանին խնդրում բաղնիքի քիսաչու հանձնառություն վերցնի ու պատգամավորի ականջը լվանալու առաջարկություն անի:

Էս է մեր խորհրդարանը: Ավելին պահանջել չես կարող:

Մեկնաբանություններ (2)

ara
.....Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ հեր ու մեր, էլ տիրոջ մեր, էլ խնամի, քեռի, զոքանչ, էլ թազա հարս, էլ բաջանաղ, էլ հարևան, էլ գլխակեր, էլ սրիկա, էլ պառավ նան, էլ լիրբ կնիկ, էլ դուրս ընկած, կիսուր, կեսրար, կով ու ոչխար, ուլեր ու գառ.........Շատ ուտելուց մարդ բթանում է, ու չի հասկանում թե ինչի է կոչված, այդպես չի?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սրանք պիտի Ղարաբաղի,տնտեսական ճգնաժամի,համատարած աղքատության ու արտագաղթի,էկոլոգիական աղետի ու համընդհանուր կաշառակերության հարցեր լուծեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter