HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Սուրեն Կարայանի` ԱՄԷ կատարած աշխատանքային այցի արդյունքները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 20-ին Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ: Կողմերն ընդգծել են, որ ՀՀ Նախագահի` ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղված երկուստեք աշխատանքների իրականացման կարևորությունը: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարար Սուրեն Կարայանը Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության համատեքստում ներկայացրել է Հայաստանի  համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները, այդ թվում` «Արտոնությունների ընդհանրացված համակարգերը» (GSP), «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգը» (GSP+): Ներկայացվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ մի շարք երկրների հետ տարվող բանակցությունների ընթացքը` մասնավորապես Իրանի, Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ:

Սուրեն Կարայանը վստահեցրել է, որ էմիրատական ներդրումները Հայաստանում հատուկ կլինեն ուշադրության ներքո։ Հայաստանի զարգացման հիմնադրամում կստեղծվի մեկ պատուհան էմիրատական գործարարներին աջակցելու նպատակով: Հայակական պատվիրակությունը էմիրտական կողմի ուշադրությանն է ներկայացրել ներդրումային 32 ծրագիր:

ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրին շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Կարայանին այցի համար` նշելով, որ պատրաստակամ է` խորացնելու ՀՀ-ԱՄԷ առտրատնտեսական կապերը: Էկոնոմիկայի նախարարը հետաքրքրվել է հայաստանյան տնտեսության մի շարք ոլորտներից` էներգետիկա, արդյունաբերություն, սննդամթերքի արտադրություն, ինչպես նաև մսամթերք և գյուղմթերք: 

Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը գործընկերոջը նվիրել է հայկական արտարդության Armphone հեռախոսը:

Սուրեն Կարայանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի տնօրեն Մուհամեդ Սուվաիդիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագերի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը էմիրատական կողմի մասնագետների հետ մանրամասն քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը:

Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Աբու Դաբիի Ներդրումների գործակալության տնօրեն Խալիլ Ֆուլասիի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, ներդրումային ծրագրերը, տնտեսության ներդրումային ներուժ ունեցող ոլորտները և Հայաստանի ներդրումային միջավայրը:

Այցի շրջանակներում Սուրեն Կարայանը հանդիպել է նաև Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Էբրահիմ Ալ Մահմուդի հետ` քննարկելու 2017 թվականին Աբու Դաբիում կայանալիք ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցերը: Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել մասնագետների միջև համաժողովի անցկացման ժամկետների, ձևաչափի և ոլորտների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter