HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի նախագահին

Դեկտեմբերի 20-ին համատեղության կարգով Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Էստոնիա հարաբերությունների օրակարգային հարցերը: Դեսպան Մկրտչյանը Նախագահին ներկայացրեց առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ քաղաքական երկխոսության խորացման, մշակութային համագործակցության և տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղություններով:

Զրուցակիցները նաև անդրադարձան ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այն կստորագրվի մոտ ապագայում:

Հայաստանի դեսպանը Էստոնիայի նախագահին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և դրա հետևանքները, վերջինիս կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականցված ռազմական հանցագործությունները՝ ընդգծելով, որ պաշտոնական Բաքուն անտեսում է միջնորդների ջանքերը և հետ է կանգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Իր հերթին Նախագահ Կալյուլայդը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում էստոնական փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամություն հայտնեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter