HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ում համատարած թմրամոլնե՞ր են

ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը նախօրեին ձերբակալվել է։ Ոստիկանության լրատվական ծառայությունից «ՀԺ»-ին հայտնեցին, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի։

Մոտ 10 օր առաջ էլ թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի ԲՀԿ-ական պետ Արթուր Ղազարյանը։

Երեկ, երբ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանին հարցրինք, թե ինչ է նշանակում այս ամենը, նա պատասխանեց. «Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և համապատասխան արձագանք կտանք»։ Տարօրինակ չէ՞, որ արդեն որերորդ ԲՀԿ-ականն է բերման ենթարկվում թմրանյութեր պահելու կասկածանքով, ստացվում է, որ ԲՀԿ-ում բազմաթիվ թմրամոլներ կամ թմրամիջոցների իրացմամբ զբաղվողնե՞ր կան՝ «ՀԺ» հարցին Մհերյանն արձագանքեց. «Ամեն դեպքում, այո, որոշակի այդպիսի զուգադիպություններ մենք տեսնում ենք։ Այս պահին դեռ վաղ է հետևություններ անել, բայց մենք ուշադիր հետևում ենք, և երբ պատկերը կամբողջանա, կվերլուծենք, անպայման մեր եզրակացությունը կհայտնենք»։

Ըստ Մհերյանի՝ իրենք սպասում են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ԱՄԷ-ից վերադարձին։ Ծառուկյանը ՀՀ-ում կլինի, ըստ ամենայնի, այսօր։ Այս օրերին տեղեկություններ են շրջում նաև, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա, ու վերջինս ստիպված հեռացել է երկրից. նա գտնվում է Չինաստանում։

Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատեց, որ Գասպարյանը Չինաստանում է, բայցև հավելեց, թե տեղեկություն չունի, որ նրա հանդեպ ևս ճնշումներ կան։  

Մամուլում գրվել է նաեւ, որ օրերս կալանավորվել է Ծառուկյանի մերձավոր անձանցից մեկը, որը, ըստ ԲՀԿ խոսնակի, «Արարատցեմենտի» իրացնողներից մեկն էր, բայց որը ԲՀԿ անդամ չէր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter