HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռուսաստանի ՄԻՊ գրասենյակները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով 2016թ. դեկտեմբերի 20-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը պաշտպանի աշխատակազմում այսօր ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին: Հանդիպմանը քննարկվել են ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործացության ընդհանուր հարցեր, այնպես էլ ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող առանձին գործեր: 

Այցի շրջանակներում Արման Թաթոյանը եւ Տատյանա Մոսկալկովան ստորագրել են երկու հաստատությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր, ինչից հետո պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter