HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանն ու Վովա Գասպարյանը խոսե՞լ են

Դուբայում իր 55-ամյակը նշող Գագիկ Ծառուկյանը, որի որոշ կուսակիցներ վերջին օրերին կասկածվում են թմրանյութեր պահելու մեջ, երեկ վերադարձել է Երեւան: Մինչ այդ «Հրապարակին» տեղեկություններ էր հասել, որ Գագիկ Ծառուկյանը Դուբայից զանգահարել է ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ բացատրություն պահանջել իր կողմնակիցների ձերբակալությունների համար:

Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետը պատասխանել է, թե սրանք դեռ «ծաղիկներն են»: 

«Եղե՞լ է նմանատիպ խոսակցություն Ծառուկյանի ու նորանշանակ ոստիկանապետի միջև, թե՞ ոչ», հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն ասաց. «Այս պահին ես չեմ կարող դա մեկնաբանել, պիտի խոսեմ պարոն Ծառուկյանի հետ: Բայց որ պարոն Ծառուկյանը, իբրեւ պատգամավոր եւ կուսակցության նախագահ, կարող էր զանգահարել ոստիկանապետին եւ բացատրություն խնդրել կամ պահանջել, իհարկե, կարող էր»:

ԲՀԿ-ն դեռ խուսափում է գնահատական տալ կամ դատապարտել ձերբակալությունները: Ավելին՝ կուսակցության մամուլի խոսնակը պնդում է, թե ձերբակալված է ԲՀԿ մեկ անդամ՝ Ջերմուկի ԲՀԿ կառույցի ղեկավարը, մնացածները ԲՀԿ-ական չեն: 

«Դատապարտեմ ի՞նչը, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, հետո նոր միայն կամ դատապարտենք, կամ ողջունենք, կամ աջակցենք»,- «Հրապարակի» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Բաղդասար Մհերյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter