HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհների սպասարկումը կհսկվի առցանց համակարգով

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերահսկողության նոր մեխանիզմ է գործարկել:

Ավելացել է ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքի առցանց հսկողության մեխանիզմը. կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ, իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում ներդրվել է համապատասխան տեղեկատվական համակարգ, որով առցանց հնարավոր է 24 ժամ հետևել՝ արդյոք կոնկրետ համարանիշով մեքենան աշխատում է, թե կանգնած է, որ կետից է սկսել ճանապարհը մաքրել և ուր է հասել:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը` մինչև այժմ ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքը վերահսկվում էր «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման և պահպանման բաժնի աշխատակիցների միջոցով: Իրականացվում էին ստուգողական այցեր կամ հեռախոսազանգեր:

Ներկայում «GPS» սարքավորումներով համալրված են Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի և Սևանի տարածաշրջանների ճանապարհաշինական կազմակերպությունների ձյուն մաքրող և աղցան մեքենաները:

Նախարարությունը հայտնում է, որ շուտով համակարգին կմիանա հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներն սպասարկող բոլոր ճանշինների տեխնիկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter