Ճանաչում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը
22 Բնիկ Ժողովրդների պատվիրակություններ, պաշտոնապես ներկայացված ՄԱԿ-ի Բնիկ Ժողովրդների Համագումարում (UN Assembly of Indigenous Peoples), ճանաչում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը՝ ծրագրավորած եւ իրագործած թրքական կառավարությունների կողմից: Փաստաթղթի մեջ մասնավորապես նշվում է, որ Արեւմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել 1894-1923 թթ. երեք թրքական կառավարությունների կողմից, որոնք են՝ Օսմանյան, Երիտթրքական եւ քեմալական իշխանությունները:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, Արեւմտյան Հայաստանի Հայերի Համագումարը եւ Արեւմտյան Հայաստանի կառավարությունը շնորհակալություն են հայտնում Բնիկ Ժողովրդներին՝ բարձր դասելով նրանց սթափ գիտակցությունը, նվիրավածությունը պատմական իրողությանը՝ անկախ քաղաքական կարճաժամկետ շահարկումներից:
Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի լրատվական ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել