HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:

Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, Սրեժ Սարգսյանը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ տիկին Մոսկալկովայի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, որին է միտված նաև ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջև այսօր ստորագրված հուշագիրը:

Ընդգծելով, որ ռազմավարական գործընկեր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են՝ ընդգրկելով փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներ, Նախագահ Սարգսյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ փոխգործակցությունը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը հայ-ռուսական օրակարգի կարևոր բաղադրիչն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter