HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կհիմնադրվի «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց»

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում չքննարկվող կարգով ընդգրկված էր «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ ստեղծելու հարցը։ Այն առանց առարկությունների ընդունվեց կառավարության անդամների կողմից։

Համաձայն կառավարությանը ներկայացված որոշման նախագծի՝ ՊՈԱԿ-ի գործունեության առարկան լինելու է մարզական աշխատանքների և ֆիզիկական դաստիարակության համապատասխան ուսումնական ծրագրերի պահանջների իրականացումը, իսկ նպատակները՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով պարապողների առողջության պահպանումն ու ամրապնդումը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի թիմերի համար հերթափոխի պատրաստումը։

Բացի այդ, «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ը կարող է իրականացնել լրացուցիչ մանկավարժական, ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրեր։

««Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը հնարավորություն կտա նպաստելու համալիր մարզաձևերի զարգացմանն ու հանրայնացմանը, ինչպես նաև համակարգելու համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատանքները և արդյունավետ օգտագործելու բյուջետային հատկացումները»,- նշված է որոշման նախագծում։

«Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ստեղծմանը հաջորդող քայլերից է բյուջետային հայտում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (այսուհետ՝ ՀԱՕԿ) ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված սպորտդպրոց-հիմնարկին հատկացվելիք 35 միլիոն դրամ գումարը 2017 թվականի հունվարի 1-ից նախատեսել որպես «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներ:

Այսինքն՝ «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի բյուջեն կձևավորվի ՀԱՕԿ-ի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված սպորտդպրոց-հիմնարկին պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից՝ լրացուցիչ ֆինանսական հետևանքներ չառաջացնելով, միաժամանակ նպաստելով մարզաձևերի զարգացումը և մասսայականացումը կենտրոնացված կերպով իրականացնելուն:

Ինչպես ներկայացված է որոշման նախագծում՝ «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց»-ի ստեղծումը կնպաստի հանրապետության ողջ տարածքում մարզաձևերի զարգացմանը, մասսայականացմանը, պետական միջոցներով տարածքում երեխաների և երիտասարդության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, պարապողների թվի ընդլայնմանը, ընտրած մարզաձևում պարապողների մարզական վարպետության կատարելագործմանը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստմանը, երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը, արդյունավետ պայմանների ապահովմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter