HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակնկալվում է, որ պալիատիվ օգնության ծառայություններն ավելի մատչելի կլինեն. նախարարություն

Կառավարության արձանագրային որոշմամբ հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: Ինչպես հայտնումէ  առողջապահության նախարարությունը` ցանկում առաջին անգամ գնահատվել է առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման առկա վիճակը:

«Այսպիսով, ակնկալվում է, որ պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայություններն առավել հասանելի ու մատչելի կլինեն, իսկ որակը և բարձր արդյունավետությունը տեսանելի կլինեն արդեն հաջորդ տարվանից»,- գրված է նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Պալիատիվ բժշկական օգնության ծառայությունը, նախարարության հաղորդմամբ, Հայաստանի համար սոցիալական, առողջապահական և ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի: Ըստ վիճակագրական տվյալների վերլուծության` հանրապետությունում օրական շուրջ 3000 հիվանդ ունենում է պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք, այդ թվում այնպիսի տեսակների, ինչպիսիք են` քիմիաթերապիան, ճառագայթային բուժումը, ցավի համախտանիշով տառապող քրոնիկ և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժումն ու ցավազրկումը:

Պալիատիվ խնամքի հիմնական նպատակը մարդկանց կյանքի որակի ապահովումն է, ովքեր անբուժելի, արագ զարգացող հիվանդության վերջնական փուլում են: Այս գործում կարևոր է հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով ամբողջական, համակարգված ծառայությունների մատուցումը, ինչը կմեղմի և կօգնի կառավարել հիվանդության վերջնական փուլում գտնվող անձանց ցավը, կնպաստի բացասական ախտանշանների բացահայտմանը` միաժամանակ ցուցաբերելով սոցիալական, հոգեբանական և հոգևոր աջակցություն:

լուսանկարը` polarismedical.ro

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter