HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նաիրա Զոհրաբյան. «Գյումրիում Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը գտնվում է չորրորդ աստիճանի չէ, 400-րդ աստիճանի վթարային վիճակում»

Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նիստի օրակարգում ունենալով ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից առաջարկված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և մի քանի միջազգային պայմանագրեր։

Մինչ նիստի օրակագին անցնելը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ թեև իր բարձրաձայնած խնդիրը քննարկվող հարցերի հետ կապ չունի, սակայն այն օրակարգային է։

«Գյումրիում Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը գտնվում է չորրորդ աստիճանի չէ, 400-երորդ աստիճանի վթարային վիճակում։ Մարդիկ էվակուացնում են երեխաներին, Նոր Տարուն գալու և կառավարության դիմաց վրաններ են խփելու։ Նույն վիճակում Սևեռսկի թաղամասն է։ Ես սա հնչեցնում եմ որպես ահազանգ»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ վերջին ձնաբուքի ժամանակ ողջ ձյունը լցվել է տները, և եթե այս շենքի հարցը օպերատիվ կերպով չլուծվի, համոզված է՝ այդ մարդիկ լուրջ վտանգի առջև կկանգնեն, քանի որ տները կփլուզվեն բնակիչների վրա։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Զոհրաբյանին խնդրեց ընդմիջմանը իրեն մոտենալ՝ այդ հարցը քննարկելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter