
292 միլիոն դրամ՝ բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2016 թ-ին 292 միլիոն դրամ հատկացնելու առաջարկը։ Նախարարությանը այդ գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդի հաշվից։
Ինչպես տեղեկանում ենք կառավարությանը ներկայացված որոշման նախագծից՝ այդ գումարն ուղղվելու է 2016 թվականի օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում և ծանրամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել