
Աժ-ում քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը
Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը այսօր գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում, անդրադառնալով ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, հայտնեց, որ օրենքով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքը «համահունչ» դարձնել ԱԺ-ի սույն թվականի հոկտեմբերին ընդունված «Հարկային օրենսգրքին»։
Նոր օրինագծով նախատեսվում է ինտերնետ, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն սահմանել 500 միլիոն դրամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել