HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարության մամլո ծառայությունից, կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերի քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը, կբարեփոխվի  հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը:

Նախարարի խոսքով՝ առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաև հստակեցվել են հանցակազմի հատկանիշները: «Գործնականում այդ հասկացությունները առաջացնում  էին մի շարք խնդիրներ և  բավականին դժվար էր լինում ապացուցել , թե  օրինակ, որ  դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ  տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում»,-նշել է նախարարը:

Այս կարգավորմամբ կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը կսահմանվի  նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով (4.000.000 ՀՀ դրամ)՝  գործող երկուհազարապատիկի  (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter