
Առավելապես վատ և բավարար. վարչապետի 100-օրյա գործունեության մասին հարցման արդյունքները
Այս տարվա սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ՝ դառնալով ՀՀ 14-րդ վարչապետը։ Օրեր առաջ լրացավ նրա պաշտոնավարման 100 օրը։ Հայաստանում գործող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով քննարկմանը ներկայացրեց իրենց անցկացրած ֆեյսբուքյան հարցման արդյունքները, որին մասնակցել է 653 օգտատեր։
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի 100-օրյա գործունեությունը, հարցման մասնակիցների մեծամասնությունը պատասխանել է՝ բավարար (34.5%), ավելի փոքր մասը՝ վատ։ Գերազանց գնահատական է տվել հարցվածների շատ քիչ մասը։
Մյուս հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանն ուղղված ՀՀ վարչապետի ձեռնարկած քայլերը, մեծամասնությունը (32.8%) պատասխանել է՝ վատ, զգալի մասն էլ՝ բավարար։ Այս ուղղությամբ վարչապետի քայլերին գերազանց գնահատական տածների թիվը փոքր է:
Երրորդ հարցով մասնակիցներին առաջարկվել է գնահատել բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ վարչապետի քայլերը։ Այս հարցին էլ հարցման մասնակիցների մեծամասնությունը պատասխանել է՝ վատ (30.6%)։
Մեկնաբանել