2012 թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում 2012 թ. պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին։
Ֆինանսների նախարարին հանձնարարվել է լրամշակել 2012 թ. պետբյուջեի նախագիծը և լրամշակված տարբերակն ամփոփաթերթի հետ միասին ներկայացնել կառավարության աշխատակազմ, որը դրանք սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով (Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել