HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ ուսումնասիրությունն ուղարկվել է Քննչական կոմիտե

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները: Դատախազության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:
Ուսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ  (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը) և 181-րդ (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter