HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրճատվում են հավաստագրման ժամանակը և ծախսը

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում այսօրվա նիստում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք միտված են տնտեսվարող սուբյեկտների կողմից հավաստագրման գործընթացի համար ծախսվող ժամանակի, ինչպես նաև ծախսի և վարչարարության կրճատմանը։

Դրանով իսկ կարգավորվում է ապրանքների ծագման երկրի որոշման հավաստագրերի տրամադրման ոլորտը, բարելավվում է գործարար միջավայրը, խրախուսվում արտահանումը։

Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը պարզեցրել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի՝ ՀՀ մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու, ինչպես նաև արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմին անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացները։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter