Սահմանային հսկիչ կետերում կիրականացվի հերթապահություն. ՍԱՊԾ
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկիչ կետերում կիրականացնի շուրջօրյա հերթապահություն (նաև հանգստյան օրերին)` նախատոնական շրջանում արտահանման և ներմուծման արագ, անխափան ընթացքն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ծառայությունը:
«Սահմանային հսկիչ կետերի մասնագետ-տեսուչներին հանձնարարվել է պետական վերահսկողության շրջանակներում տնտեսավարողներին սպասարկել հնարավորինս արագ` ներմուծման կամ արտահանման, բեռների զննության կամ փորձաքննության գործընթացներում անհարկի ձգձգումներից և բեռների կուտակումներից խուսափելու համար:
Ծառայությունը նաև մշակել է ներմուծող-արտահանող տնտեսավարող սուբյեկտների համար իրականացվող հսկման ընթացակարգերը պարզեցնելու մեխանիզմներ: Մասնավորապես` հանրապետության սահմանային բոլոր հսկիչ կետերում արդեն գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը՝ հնարավորություն ընձեռելով զգալիորեն տնտեսել ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթաշրջանառության և ձևակերպման համար ծախսվող ժամանակը»,- գրված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել