HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձմեռ պապերի վազքարշավի» պատճառով դեկտեմբերի 25-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը` պայմանավորված Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները: «Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է քաղաքապետրանաի պաշտոնական կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter