17 տ աշնանացան ցորեն՝ Գեղարքունիքի մարզի համար
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որի նպատակն է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով գնել 17 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու։
Այն մարզպետարանի միջոցով կբաշխվի Գեղարքունիքի մարզի հողօգտագործողներին և կնպաստի 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրի լիարժեք իրականացմանը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել