Գիշերը հակառակորդը խախտել է հրադադարը ‹‹СВД›› և ‹‹Իստիգլալ›› դիպուկահար հրացաններով
Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ‹‹СВД›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից (94 կրակոց): Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ըստ հաղորդագրության, ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել