HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող ամփոփիչ ստուգումները

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինված ուժերի պլանի համաձայն` ավարտվել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող ամփոփիչ ստուգումները: Ստուգումների շրջանակում, ըստ հաղորդագրության, ամփոփվել են իրականացված մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:

Զորամիավորման հրամանատարական կազմը, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ, ենթակա բոլոր զորամասերում անցկացրել են շարային ստուգատեսներ, անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների ու հմտությունների ստուգման նպատակով լսարաններում և դաշտային պայմաններում ընդունել են ստուգարքներ ու քննություններ: Ստուգող հանձնաժողովները գնահատել են զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

Անցկացված ստուգումների նախնական գնահատականները, ըստ նախարարության, փաստում են, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան, մարտական պատրաստությունը, պատրաստականությունն ու զինվորական կարգապահությունը գտնվում են բարձր հիմքերի վրա և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter