Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի, Դիլիջանի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Նշված ճանապարհներին, ըստ հաղորդագրության, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Նախարարությունը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել