HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ողջունելով նիստի մասնակիցներին` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունն ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրված հայորդիներին ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցեր և հանձնաժողովին ներկայացված առաջարկներ, մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման դրույթներին ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առնչվող խնդիրներ, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter